Armenian Soccer
Armenian Soccer

Նորեկի սայթաքումն ու բազմակի չեմպիոնի հաղթանակը

Այսօր՝ հուլիսի 30-ին, Ավանի ֆուտբոլի ակադեմիայում կայացած ԲԿՄԱ-«Փյունիկ» խաղով մեկնարկեց VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի հոբելյանական՝ 30-րդ խաղարկությունը:

Պրեմիեր լիգայի նորեկը մեկնարկային իր խաղում խոշոր՝ 0:4 հաշվով զիջեց Հայաստանի բազմակի չեմպիոնին: Խաղի հաշիվը հանդիպման 39-րդ րոպեին բացեց «Փյունիկի» նորեկ Էդգար Մովսեսյանը՝ խփելով իր առաջին գոլը թիմի կազմում: Իսկ արդեն 2-րդ խաղակեսում նախ Կարապալյոն կրկնապատկեց հաշիվը, ապա աչքի ընկավ Ժունինյոն, իսկ հանդիպման վերջակետը դրեց Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանն, ով տարիների դադարից հետո կրկին վերադարձել է հարազատ ակումբ:

ԲԿՄԱ — «Փյունիկ» 0։4 (0։1)

Մրցավար՝ Արտեմ Գասպարյան

Գոլերը՝ Էդգար Մովսեսյան, 39, Խոսե Կարաբալյո, 61, Ժունինյո, 64, Գևորգ Ղազարյան, 73

Նշենք, որ այս տուրի մյուս խաղերը կկայանան օգոստոսի 1-ին և 2-ին:

BKMA vs Pyunik

 

©2021 Armenian Soccer