Երևանի «Արարատը» հայտարարել է «Նորավանքի» 23-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպան Բաբու Չամի հետ պայմանագիր կնքելու մասին:
Նշվում է, որ նախորդ մրցաշրջանում գամբիացի ֆուտբոլիստը «Նորավանքի» կազմում մասնակցել է 17 հանդիպման և դարձել 3 գոլի հեղինակ:
Մինչև այդ Չամը ելույթ է ունեցել «Սևանում» և գամբիական ակումբներում:
©2022 Armenian Soccer