ՀՀ 1 –ին խմբի առաջնության նորեկ«Նորավանքը» տեղեկացնում է, որ տրանսֆերային պատուհանի ավարտին ակումբի քարտուղար Անի Համբարձումյանի, Cheetah ՖԱ- ի նախագահ պրն․ Աբդուլ Հայ Յարտեյի և ակումբի մարզչական շտաբի (Վահե Գևորգյանի գլխավորությամբ) անհավատալի աշխատանքի շնորհիվ կարողացանք համաձայնության հասնել Cheetah ՖԱ-ի 6 և 2 հայ ֆուտբոլիստների՝ Գոռ Մարտիրոսյանի ու Արմեն Դերձյանի հետ։
Քրիստիան Բուատենգը, Մայք Տյումասին, Սիմոն Օբոնդեն, Բենյամին Տեխին, Դեվիդ Քուայեն և Գիդեոն Բուատենգը մինչ ընթացիկ մրցաշրջանի ավարտը վարձավճարով հանդես կգան «Նորավանք» սպորտային ակումբում:
Ինչպես իր խոսքում նշեց «Նորավանք» ՍԱ-ի սպորտային տնօրեն Գարո Բալյանը․ «Մենք շատ ուրախ ենք, որ թիմը համալրվել է ևս 8 հրաշալի և ուժեղ ֆուտբոլիստներով։ Նրանք միանշանակ ուժեղացրել են թիմը, մարզումներն էլ ավելի տեմպով է իրականացվում, և որ ամենակարևորն է, թիմը ընդհանուր առմամբ զարգանում է օրեցօր»։
©2020 Armenian Soccer