Armenian Soccer
Armenian Soccer

«Նորավանքը» նոր դարպասապահ ունի

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի նորեկ «Նորավանքը» հայտարարել է հերթական տրանսֆերի մասին:

«Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Նորավանք» ՍԱ-ն պայմանագիր է կնքել Ռուսաստանի Պրեմիեր Լիգայում հանդես եկող Մոսկվայի «Դինամոյի» սան 20-ամյա դարպասապահ Վլադիսլավ Յարուկովի հետ։

Վլադիսլավ Յարուկովը հանդես է եկել Ռուսաստանի  Մ16 հավաքականում, ինչպես նաև խաղացել է «Դինամո-2»-ում։

Բարի գալուստ «Նորավանք» մեծ ընտանիք, Վլադ»,-ասվում է թիմի մամուլի ծառայության տարածած հայտարարությունում։

Vladislav Iarukov

 

Նշենք, որ Յարուկովը արդեն իսկ հայտավորվել էր VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի՝ «Փյունիկի» դեմ խաղին՝ 16 համարի ներքո:

 

 

©2021 Armenian Soccer