Armenian Soccer
Armenian Soccer

«Նորավանքը» մի շարք նորեկների մասին է հայտնել

Վայոցձորյան «Նորավանքը», որ ձմեռային այս դադարի շրջանում բավական ակտիվ է պայմանագրերի խզման հարցում, միանգամից մի քանի նորեկի մասին է հայտարարել:

Մասնավորապես, թիմը պայմանագիր է կնքել փորձառու պաշտպան Արթուր Ավագյանի հետ, ով «Ալաշկերտի» կազմում դարձել է Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի 2015/16 թթ․ առաջնության հաղթող ու իր ակտիվում ունի նաև Հայաստանի ազգային հավաքականում անցկացրած մեկ խաղ։ Ավագյանի վերջին ակումբը «Սևանն» էր: Առաջնությունից դուրս մնացած «Սևանի» մեկ այլ նախկին ֆուտբոլիստ՝ գամբիացի 22-ամյա ֆուտբոլիստ Բաբու Չամը նույնպես պայմանագիր է կնքել «Նորավանքի» հետ: Ֆուտբոլիստը ՀՊԼ-ում 13 հանդիպում է անցկացրել և դարձել է 1 գոլային փոխանցման հեղինակ:

«Նորավանքին» է միացել նաև Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու՝ կիսապաշտպան Արամ Քոչարյանն, ով «Բանանցի» կազմում դարձել է Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի 2013/14 առաջնության հաղթող։ Քոչարյանի վերջին ակումբն եղել է «Փյունիկը»։

Ակումբի հաջորդ համալրումը Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու՝ դարպասապահ Հենրի Ավագյանն է: Նրա վերջին ակումբը «Վանն» էր:

Հայաստանից դուրս հանդես եկող ֆուտբոլիստներից առաջինն էլ Մոսկվայի «Սպարտակի» սան 21-ամյա դարպասապահ Դանիիլ Յարուսովն է։ Ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է Ռուսաստանի ՖՆԼ-2-ում հանդես եկող «Օլիմպ-Դոլգոպրուդնին»։

 

©2022 Armenian Soccer