VBET Հայաստանի գավաթի 1/4 եզրափակիչ 3-րդ խաղում Չարենցավանի «Քաղաքային» մարզադաշտում այսօր հանդիպեցին Հայաստանի ընթացիկ առաջնության առաջատար «Արարատ-Արմենիան» ու առաջնության նորեկ «Նորավանքը»:
Փորձառու հյուրերը դեռ առաջին խաղակեսում հիանալի հնարավորություն ունեին հաշվի մեջ առաջ անցնելու, երբ Մուստաֆինի՝ ձեռքով խաղի համար մրցավար Աշոտ Ղալթախչյանը նշանակեց 11 մետրանոց, սակայն Ժիրայր Շաղոյանը վրիպեց: Փոխարենը՝ այս դրվագի «հակահերոս» Մուստաֆինը 4 րոպե անց օգտվեց իրեն ընձեռված հնարավորությունից և բացեց խաղի հաշիվը՝ 1:0: 2-րդ խաղակեսում տանտերերի առավելությունը կրկնապատկեց Սերգեյ Օրլովը՝ էբերտի փոխանցումից հետո, հաշիվը դարձնելով 2:0 68-րդ րոպեին: 3 րոպե անց փոխարինման մտած Յուսուֆ Օտուբանջոն կրճատեց հաշվի տարբերությունը: Սակայն դա առավելագույնն էր, որ ստացվեց «Արարատ-Արմենիայի» մոտ. 2:1 և «Նորավանքը» կիսաեզրափակչում է:
Ավելի վաղ կիսաեզրափակիչ էին դուրս եկել նաև «Ուրարտուն», «Վանը», իսկ վաղը «Հանրապետական» մարզադաշտում «Արարատն» ու «Նոան» կվիճարկեն կիսաեզրափակչի վերջին ուղեգիրը։
©2021 Armenian Soccer