Սահմանափակումները հանելուց հետո առաջին ընկերական հանդիպումն ավարտվեց «Նոայի» հաղթանակով: Մոլդովացի մասնագետ Վադիմ Բորեցի սաները 2:0 հաշվով պարտության մատեցին ՀՀ 1-ին խմբի առաջնության մասնակից Երևանի «Լոկոմոտիվին»: 83-րդ րոպեին 27-ամյա հարձակվող Վիգեն Ավետիսյանը բացեց խաղի հաշիվը, 2 րոպե անց այն կրկնապատկեց ՝23-ամյա կիսապաշտպան Սերգեյ Դմիտրևը:
©2020 Armenian Soccer