Armenian Soccer
Armenian Soccer

«Նոան» պայմանագիր է կնքել ՀՀ երիտասարդական ընտրանու պաշտպանի հետ

ՀՀ նորընծա գավաթակիր և ՀՀ առաջնության արծաթե  մեդալակիր Երևանի  «Նոան»  եվրոլիգայի  խաղարկության մասնակցելու առաջ  շարունակում է  իր  կազմը համլրել նոր խաղացողներով:Ակումբի  լրատվական  ծառայությունից հայտնում են, որ պայմանագիր է կնքվել 21-ամյա պաշտպան Արման Մկրտչյանի հետ: Այս  երիտասարդ   պաշտպանը վերջին 2  մրցշարջաններում ելույթ է   ունեցել Վանաձորի «Լոռի թիմի կազմում, մասնակցել է ՀՀ առաջնության   31, ՀՀգավաթի խաղարկության՝  2   հանդիպման ու դարձել է 1 գոլի հեղինակ: Նա նաև 3 հանդիպում է անցկացրել  ՀՀ երիտասարդական հավաքականի կազմում,որոնց ընթացքում խաղդաշտում եղել է 224 րոպե:

©2020 Armenian Soccer