Մայիսի 5–ին կայացան Armenian Quarantine Cup –ի խաղարկության քառորդ երզփակչի առաջին երկու հանդիպումները: ՀՀ 1-ին խմբի առաջնության ներկայացուցիչ Չարենցաանի «Վանի» խաղացող Ստանիսլավ Եֆիմովը 4:2 հաշվով առավելության հասավ ՀՀ 1-ին խմբի առաջնության պատվիրակ Երևանի ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստ Նարեկ Աղասարյանի նկատմամբ ու մտավ կիսաեզրափակիչ, որտեղ մրցելու է «Շիրակ» Դավիթ Մանոյան) — « Արարատ-Արմենիա» (Արտյոմ Ավանեսյան) զույգի հաղթող ի հետ:
Քառորդ եզրափակչի 2 -րդ խաղում ՀՀ Նոայի խաղացող Մաքսիմ Մայրովիչը բացահայտ առավելությամբ՝ 5:0 հաշվով համոզիչ հաղթանակ տոնեց Աշտարակի «Արագածի» ֆուտբոլիստ Մաքսիմ Գորինի նկատմամբ ու նույնպես կիսաեզրափակչում խաղալու իրավունք ստացավ: Այս փուլում «Նոայի» մրցակիցը կլինի «Ուրարտու»- «Փյունիկ» զույգի հաղթողը:
Մայիս 6-ին տեղի կունենա ¼-րդ փուլի ևս 2 հանդիպում, որոցում կմրցեն «Շիրակ» — «Արարատ-Արմենիա» և «Ուրարտու» — «Փյունիկ» զույգերը: Այս հանդիպումների արդյունքներով ի հայտ կգան մրցաշարի կիսաեզրափակիչ փուլի վերջին 2 մասնակիցները:
©2020 Armenian Soccer