«Ուրախ ենք տեղեկացնել «Նոայի» և իսպանական «Սելտայի» համագործակցության մասին»,- այս մասին հայտարարել է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ օրերս հյուրընկալել էին իսպանական ակումբի ներկայացուցիչներին՝ «Սելտա» ակադեմիայի միջազգային կապերի համակարգող Մարկոս Ալոնսոյին և նրա գործընկեր, ակադեմիայի ներկայացուցիչ Դիեգո Սալգադոյին:
Իսպանացիները հայ մասնագետների հետ կկիսվեն իրենց փորձով և կօգնեն «Նոա» ակադեմիայի հետագա զարգացման համար հայեցակարգ մշակելու գործընթացին:
Այցի ընթացքում մասնագետները ծանոթացել են ակադեմիայի կառուցվածքին, անցկացրել են մարզումներ, ինչպես նաև սեմինարներ մարզչական շտաբի հետ:
«Նոան» կարևորում է Հայաստանում ֆուտբոլի մասսայկանացմանը նպաստելուն ուղղված ցանկացած ջանք և հուսով է, որ «Սելտայի» հետ համագորակցությունը կօգնի ստեղծել եվրոպական չափանիշներին համապատասխանող ակադեմիա:
Այցը կրում էր ծանոթագրական բնույթ, համագործակցության մյուս մանրամասները երևանյան ակումբը կհայտարարի ավելի ուշ:
©2022 Armenian Soccer