Երևանի «Նոայի» մարզչական շտաբում փոփոխություններ են տեղի ունեցել: Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը՝ «Նոայի» գլխավոր մարզիչ է նշանակվել ռուս մասնագետ Վիկտոր Բուլատովը, ում հետ կնքվել է պայմանագիր մինչև մրցաշրջանի ավարտը` երկարաձգելու հնարավորությամբ:
Անվանի ֆուտբոլիստը և Մոսկվայի «Սպարտակի» կազմում Ռուսաստանի եռակի չեմպիոնը ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո 2008 թվականից անցել է մարզչական աշխատանքի: Եղել է Տուլայի «Արսենալի», Մոսկվայի «Տորպեդոյի» և «Սպարտակ-2»-ի գլխավոր մարզիչը, նրա մարզած վերջին ակումբը ՊՖԼ-ի «Խիմիկն» է: (Ձերժինսկ):
Ինչ վերաբերում է Արամ Հակոբյանին, ապա նա այսուհետ կկատարի «Նոա» ֆուտբոլային ակումբի մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագրի ղեկավարի պարտականությունները, ինչպես նաև՝ կլինի ակումբի գլխավոր մարզչի խորհրդականը:
Իսկ «Նոա»-ի ավագ մարզիչ Գրիգորի Միխալյուկը կշարունակի իր աշխատանքը ակումբում՝ արդեն որպես գլխավոր մարզչի օգնական:
©2021 Armenian Soccer