«Նոան» համալրել է թիմի կազմը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Ուրախ ենք տեղեկացնել, որ «Նոա»-ն պայմանագիր է կնքել 25-ամյա պաշտպան Արման Խաչատրյանի հետ, որը նախորդ մրցաշրջանում «Նորավանքի» կազմում դարձել է Հայաստանի գավաթակիր։
Նիգերիացի 19-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպան Ադամս Ֆրայդեյը նախքան Հայաստան տեղափոխվելը հանդես է եկել ռուսաստանյան «ՖԴՑ Վիստա Գելենջիկ» ֆուտբոլային ակումբում։
«Նոա»-ն նաև վարձակալության պայմանագիր է կնքել «Արարատ-Արմենիայի» 21-ամյա կիսապաշտպան Պատվական Ավետիսյանի հետ, որը նախկինում հանդես է եկել Հայաստանի Մ19 հավաքականի կազմում»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։
©2022 Armenian Soccer