ՀՀ պրիմեր լիգայի առաջնության 4-րդ տուրի Երևանի Ալաշկերտ» մարզադաշտում ընթացած «Նոա» — «Արարատ» հանդիպման 1-ին կեսում հիմնականում հավասար պայքար ծավալվեց: 2-րդ խաղակեսը «Արարատը» շատ ակտիվ ու վստահ սկսեց, և ուժեղացրեց ճնշումը տանտերերի դարպասին:Ու դա շատ շուտով տվեց իր արդյունքը: 52-րդ րոպեին «Արարատի» նորեկ , ՀՀ առաջնության լավագույն խաղացող ու լավագույն ռմբարկու Մորի Կոնեի ճշգրիտ փոխանցումից հետո Խուրցիձեն հաշվի մեջ առաջ մղեց «Արարատին»`1:0: Ու այդ հաղթական հաշիվը Վարդան Բիչախչյանի սաները պահպանեցին մինչև 80-րդ րոպեն: Պիկուշչակի սաները խաղավերջում աստիճանբար տիրեցին նախաձեռությանը , ու խաղի վերջին 10 րոպերին ցուցադրած կամային բարձր որակների հաշվին և հատկապես 2 –րդ խաղակեսի 58 –րդ րոպեին ասպարեզ մտած ՀՀազգային հավաքականի թեկնածու Արտյոմ Սիմոնյան դուբլի միջոցով օգնեց իր թիմին 2:1 հաշվով հույժ կարևոր կամային հաղթանակ կորզեց: Դա «Նոայի» ընթացիկ առաջնությունում տարած անդրանիկ հաղթանակն էր: Նախ 86-րդ րոպեին Սիմոնյանը տուգանայինից կատարած հրաշալի հարվածով վերականգնեց հաշիվի հավասարությունը, իսկ 3 րոպե անց, անվրեպ իրացնելով նաև իր թիմի վաստակած 11 մետրանոցը, նպաստեց իր թիմի 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնել: Հաղթանակին այդքան մոտ եղած «Արարատը» ոչ միայն ձեռքից բաց թողեց հաղթանակը , իսկ հետո նաև 1 միավոր վաստակելու հնարավորությունը, և 1:2 հաշվով շատ ցավալի պարտություն կրեց:
©2020 Armenian Soccer