ՀՀ բարձրագույն խմբի առաջնությունում մրցանակային տեղերի համար պայքարը թեժանում է: ՀՀ եռակի չեմպիոն Երևանի «Ալաշկերտը» սեփական հարկի տակ 1-6-րդ տեղերի համար պայքարում 20 –րդ տուրի շրջանակում հյուրընկալել էր վերսկսված առաջնությունում վերելքով հանդես եկող «Նոային»: Վադիմ Բորեցի ղեկավարությամբ ելույթ ունեցող «Նոան» Սերգեյ Ազարովի 89-րդ րոպեին տուգանայինից կատարած հրաշալի հարվածով խփած գոլի շնորհիվ շատ կարևոր հաղթանակ տոնեց ու թանկարժեք 3 միավոր վաստակեց: Խաղավարտից 1 րոպե առաջ խփած գոլի շնորհիվ 1:0 հաշվով կորզած հաղթանակից հետո «Նոան» հավասարվեց «Լոռիին» ու «Ալաշկերտին», և իր ակտիվում գրանցած 34միավորով բաժանում է 2-4-րդ տեղերը:
©2020 Armenian Soccer