Armenian Soccer
Armenian Soccer

«ՆՅՈՒՔԱՍԼՈՒՄ» ԵՎ «ԲՈՐԴՈՅՈՒՄ» ՀԱՆԴԵՍ ԵԿԱԾ 33-ԱՄՅԱ ՖՐԱՆՍԻԱՑԻ ԿԻՍԱՊԱՇՏՊԱՆԸ ԿԱՐԻԵՐԱՆ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՀՀ ՉԵՄՊԻՈՆԻ ԿԱԶՄՈՒՄ

33-ամյա ֆրանսիացի կիսապաշտպան Յոան Գուֆրանն,ով հանդիսացել է ֆրանսիական «Կան», «Բորդո», անգլիական «Նյուքասլ Յունայթեդ» և մի շարք այլ ակումբների ֆուտբոլիստ, Կարիերան կշարունակի ՀՀգործող չեմպիոն Երևանի Արարատ-Արմենիայի  կազմում: Այս մասին հայտնում են  երևանյան ակումբի մամուլի ծառայությունից: Յոանը «Բորդոյի» կազմում դարձել է Ֆրանսիայի չեմպիոն, գավաթակիր և կրկնակի սուպերգավաթակիր:  Նա Անգլիայի պրիմեր լիգայի առաջնությունում 119  խաղի է մասնակցել ու 16 գոլի հեղինակ է դարձել: 2005-2008թթ Հանդես են եկել Մ21 Ֆրանսիայի  ընտրանու կազմում,  մասնակցել է  22 հանդիպման, որոնց ընթացքում 3 գոլ է հեղինակել:  Նա «Արարատ –Արմենիա» է տեղափոխվել Թուրքիայի սուպերլիգայի մասնակից «Գյոզթեփե» ակումբից:   

©2020 Armenian Soccer