Armenian Soccer
Armenian Soccer

ՆԻՐԻՍԱՐԻԿԵԻ ԽԱՂԱՑ ՌՈՒԱՆԴԱՅԻ ԸՆՏՐԱՆԻՆ ՄՈՏ Է ԱՖՐԻԿԱՅԻ ԱԶԳԵՐԻ ԳԱՎԱԹԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ ՄՏՆԵԼՈՒՆ

Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության որակավորման F խմբի նախավերջին 5-րդ տուրում Սալոմոն Նիրիսարիկեի Ռուանդան մրցեց Մոզամբիկի հավաքականի հետ և առավելության հասավ 1:0 հաշվով։
Երևանի «Ուրարտուի» 28-ամյա կենտրոնական պաշտպանն իր թիմի մեկնարկային կազմում էր և առանց փոխարինման մասնակցեց ողջ հանդիպմանը։Այս մասին իրազեկում են երևանյան ակումբի մամուլի ծառայությունից:
Այս խաղից հետո Ռուանդան բարձրացավ 2-րդ հորիզոնական, մեկ միավորով գերազանցելով Մոզամբիկի հավաքականին։ Որակավորման փուլի եզարափակիչ`6-րդ  տուրում Ռուանդայի ազգային հավաքականը ուժերը կչափի խմբի առաջատար Կամերունի հավաքականի հետ:Այդ հանդիպումը կկայանա մարտի 30-ին    ժամը`23։00-ին։
Football Federation of Armenia

©2021 Armenian Soccer