Armenian Soccer
Armenian Soccer

ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆՆ ԱՅՑԵԼԵՑ «ՈՒՐԱՐՏՈՒ» ՖԱ

Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսը ճանաչողական այցով եկել էր «Ուրարտու» ֆուտբոլային ակումբ։
Ինչպես իրազեկում են  երևնայան ակումբի    լրատվական ծառայությունից, դեսպանը շրջայց կատարեց ակումբում, ծանոթացավ պայմաններին, ենթակառուցվածքներին։ Պարոն Սխերմերսը հանդիպեց նաև «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի ղեկավարության հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվեց հնարավոր համագործակցության հեռանկարները։
Այցի ավարտին դեսպան Նիկո Սխերմերսին «Ուրարտուի» անվական մարզաշապիկ հանձնվեց։

©2021 Armenian Soccer