Նիգերիացի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն հեռացավ «Փյունիկից»: Ավարտվել է ֆուտբոլիստի վարձակալության ժամկետը: Այս մասին իրազեկել է «Փյունիկի» մամուլի ծառայությունը:
Ուգոչուկվու Իվուն հանդիսանում է «Լոռի» ՖԱ-ի ֆուտբոլիստ: Նիգերիացի կիսապաշտպանն այս մրցաշրջանի սկզբում էր միացել «Փյունիկին»:
Մեր թիմի կազմում Իվուն անցկացրել է 14 պաշտոնական խաղ և դարձել 1 գոլային փոխանցման հեղինակ:
«Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում Ուգոչուկվու Իվուին ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայում:
©2020 Armenian Soccer