Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի: Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը՝ թիմին է միացել 27-ամյա սերբ հարձակվող Ուրոշ Նենադովիչը։
Նենադովիչը նախկինում հանդես է եկել սերբական մի շարք թիմերում, ինչպես նաև Երևանի «Ալաշկերտում», դանիական «Հորսենսում», Գյումրիի «Շիրակում» և Երևանի «Արարատում»։ Սերբ ֆուտբոլիստի վերջին թիմը եղել է ղազախական «Տարազը»։
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություններում Նենադովիչն անցկացրել է 96 խաղ, որոնցում դարձել է 27 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։
©2022 Armenian Soccer