ՀՀ բարձրագույն խմբի առաջնության 21-րդ տուրի «Փյունիկի» հետ հանդիպումը հոբելյանական էր Նարեկ Պետրոսյանի համար։ Ինչպես հայտնում ենԵչրևանի «Ուրարտուի» մամուլի ծառայությունից, 24-ամյա պաշտպանը 90-րդ պաշտոնական հանդիպումն անցկացրեց «Ուրարտուի» կազմում։
Եզրային պաշտպանն իր նորամուտը նշել է 2014/15 մրցաշրջանում, փոխարինման դուրս գալով 2015 թ մարտի 18-ին «Միկայի» հետ կայացած գավաթային խաղում, որն ավարտվեց «Ուրարտուի» հաղթանակով՝ 2-1 հաշվով։ Մինչ օրս Պետրոսյանը 76 հանդիպում է անցկացրել ՀՀ բարձրագույն խմբի առաջնությունում, 10 խաղ` գավաթի խաղարկությունում և 4 հանդիպում էլ եվրոգավաթներում։
Ընթացիկ մրցաշրջանում Նարեկ Պետրոսյանն «Ուրարտուի» կազմում անցկացրել է 13 հանդիպում։
©2020 Armenian Soccer