Armenian Soccer
Armenian Soccer

Նարեկ Գրիգորյանը մասնակցել է «Յագելոնիայի» խաղին

Նարեկ Յագելոնիա

Լեհաստանի առաջնության 30-րդ տուրում «Յագելոնիան» արտագնա խաղում մրցել է «Պյաստի» հետ և պարտվել 1։2 հաշվով։

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի հավաքականի թեկնածու և «Յագելոնիայի» կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը,որը խաղադաշտ է դուրս եկել 84-րդ րոպեին։

 

Վնասվածքից ապաքինվելուց հետո Նարեկն առաջին հանդիպումն է անցկացրել հիմնական թիմում։ Մինչ այդ նա մեկ խաղի էր մասնակցել լեհական ակումբի երկրորդ թիմում։

 

Այս հանդիպումից հետո «Յագելոնիան» 34 միավորով մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականում է։

 

Հիշեցնենք, որ Նարեկը լեհական ակումբ տեղափոխվել է «Ուրարտուից»:

 

©2022 Armenian Soccer