Armenian Soccer
Armenian Soccer

Նամբիայի ազգային հավաքականի 23-ամյա հարձակվողը համալրեց «Սևանի» կազմը

ՀՀ 1-ին խմբի առաջնության  մասնակից «Սևանն», որ հանդես է գալիս ՀՀազգային հավաքականի նախկին խաղացող Արմեն Շահգելդյանի    ղեկավարությամբ, և միտք ունի ՀՀ պրիմեր լիգայում հանդես գալու ուղեգիր նվաճել   աստիճանբար ուժեղացնում է թիմի կազմը:
Ինչպես հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից,    օրերս Շահգելդյանի թիմի  կազմը համալրել  է   Նամբիայի ազգային  հավաքականի   կազմում    3 հանդիպում  անցկացրած 23-ամյա հարձայվող Նավեսեբ Մքարթնի Թևինն: Այսօր 100 հազար եվրո  տրանսֆերային արժեք ունեցող  այս երիտասարդ  հարձակվողը մինչ այս հանդես է եյել Ուզբեկստանի սուպերլիգայի  ընթացիկ առաջնության 14 թիմերի պայքարում 11 –րդ տեղում ընթացող    Կիզիլկում» ակումբում: Վերջինիս կազմու Նավեսեբը մասնակցել է 9հանդիպման,  խաղադաշտում եղել է 644րոպե ու 1 գոլ է հեղինակել:  
Նամբիացի հարձակվողի  «Սևանի» հետ   կնքած պայմանագրի ժամկետ լրանում է 2021թ հունիսի 1-ին:  Նրա նորամուտը «Սևանի» կազմում տեղի  կունենա ամենայն հավանականությամբ ՀՀ  1-ին խմբի առաջնության  13-րդ տուրի շրջանակում նոյեմբերի 22-ին ժամը 14:30-ին  ՄԶՀՀԿ (նախկին «ՄԻԿԱ»  մարզադաշտում)   կայանալիք «Սևան»  – «Փյունիկ-2»    խաղում:   

©2020 Armenian Soccer