Armenian Soccer
Armenian Soccer

Նախախաղային մամուլի ասուլիսին Խոակին Կապառոսի հետ կներկայանա Գևորգ Ղազարյանը

Նոյեմբերի 15-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի երկրորդ խմբի 5-րդ տուրի հանդիպումը՝ Թբիլիսիում հյուրընկալվելով Վրաստանի հավաքականին:
Ինչպես հայտնում  են ՀՖՖ  մամուլի ծառայությունից, Խոակին Կապառոսի և Գևորգ Ղազարյանի նախախաղային մամուլի ասուլիսը Վրաստանում կկայանա նոյեմբերի 14-ին՝ Երևանի ժամանակով 18:15-ին,  և կհեռարձակվի ՀՖՖ ֆեյսբուքյան, ինստագրամյան պաշտոնական էջերում և Youtube-ի ալիքով։
Մեդիայի ներկայացուցիչները կարող են մինչև նոյեմբերի 14-ը՝ ժամը 10:00-ն, իրենց հարցերն ուղարկել media@ffa.am էլեկտրոնային հասցեին:
Նամակի մեջ պետք է նշել անուն-ազգանուն, լրատվամիջոցի անուն, ինչպես նաև՝ կոնկրետ ում (Խոակին Կապառոսին, Գևորգ Ղազարյանին) է ուղղված հարցը: Յուրաքանչյուր լրատվամիջոց կարող է ուղարկել երկու հարցից ոչ ավելի: Սահմանված կարգի խախտումով կամ վերջնաժամկետից հետո ուղարկված հարցերը չեն ընթերցվելու:

©2020 Armenian Soccer