Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի եզրափակիչ խաղում «Փյունիկը» Վայքում հյուրընկալվեց «Լեռնային Արցախին»:
Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի ` 1:1 հաշվով։
Հանդիպման 17-րդ րոպեին տանտերերի կազմից խաղի հաշիվը բացեց Վալդո Ջունիորը, և տանտերերը մինչև 69-րդ րոպեն հաղթողի կարգավիճակում էին։
Այնուհետև հյուրերի կազմից կրկին գոլով աչքի ընկավ Լուկա Յուրիչիչը և կրկին փրկեց իր թիմին։
Այս տուրից հետո «Փյունիկը» 25 միավորով շարունակում է մնալ 4-րդ տեղում։
«Լեռնային Արցախը» 19 միավորով 5-րդն է։
©2022 Armenian Soccer