Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը մարտին եռօրյա ցուցադրական հանդիպում կանցկացնի Հարավային Կալիֆոռնիայում, որին կմասնակցեն 2009 թվականին ծնված ֆուտբոլիստները։
Այս մասին հայտնում է Armenian Football Group-ը` ֆեյսբուքյան իր էջում:
Միջոցառման շրջանակում վերջիններս հնարավորություն կունենան շփվելու մարզիչների և ՀՖՖ ներկայացուցիչների հետ, իսկ հետագայում նրանցից շատերը կարող են համալրել Հայաստանի պատանեկան հավաքականները։
©2022 Armenian Soccer