«Յուրա Մովսիսյանը, իմ խորին համոզմամբ, անկախությունից հետո Հայաստանի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է: Վստահ եմ՝ նրա գիտելիքները, փորձը և խանդավառությունը շատ օգտակար կլինեն այն համագործակցության շրջանակներում, որ ձեռնարկել ենք: Յուրա Մովսիսյանը կլինի այն կամուրջը, որի շնորհիվ ավելի կսերտանա կապը ՀՖՖ-ի և Հյուսիսային Ամերիկայում գտնվող մեր հայրենակիցների միջև, որոնք զբաղվում են ֆուտբոլով»,-այս կապակցությամբ նշել է Արմեն Մելիքբեկյանը:
Իր հերթին, Յուրա Մովսիսյանը, նշել է.
«Շատ ուրախ եմ այսպիսի վստահության համար: Կարիերաս ավարտելուց հետո ցանկանում եմ հնարավորինս օգտակար լինել մեր ֆուտբոլին: ԱՄՆ-ում և, առհասարակ, Հյուսիսային Ամերիկայում, մեծ թվով հայեր են ապրում: Հենց այդ պատճառով կարևոր է պահել կապը այստեղի և Հայաստանի միջև, միասին նպաստել խնդիրների արագ կարգավորմանը և ֆուտբոլի զարգացմանը»:
Յուրա Մովսիսյանը նշանակվել է Հյուսիսային Ամերիկայում ՀՖՖ դեսպան
Ազգային հավաքականի նախկին հարձակվողը նաև հայտարարություն է տարածել կարիերան ավարտելու մասին:
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը կարևորել է այս համագործակցությունը:
©2021 Armenian Soccer