Նախօրեին հայտնի դարձավ, որ «Արարատ-Արմենիայի» ավագ Յոան Գուֆրանը ընտանեկան պատչառներով հեռանում է թիմից ու կասեցնում ֆուտբոլային կարիերան: Ֆուտբոլիստն այսօր հրաժեշտի ուղերձով դիմել է երկրպագուների ու ակումբի անձնակազմին:
«Ողջո՛ւյն բոլորին,
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբի բոլոր մարզիչներին, բժիշկներին ու մերսողներին, ֆուտբոլիստներին, երկրպագուներին և ողջ անձնակազմին՝ Հայաստանում իմ անցկացրած ժամանակի համար։ Ես միշտ շնորհակալ կլինեմ, որ օգնեցիք ինձ վերադառնալ ֆուտբոլ։
Արդեն 18 տարի է, ինչ խաղում եմ ֆուտբոլ և այժմ ցանկանում եմ լինել ընտանիքիս կողքին և, միևնույն ժամանակ, արժանի հանգիստ պարգևել մարմնիս։
Հուսով եմ՝ կհասկանաք ինձ և կհարգեք որոշումս։
Մոտեցել է ֆուտբոլից հեռանալու ժամանակը։
Դուք ընդմիշտ կմնաք իմ սրտում։ Հայաստանից հեռանում եմ վառ հիշողություններով։
Ես ցանկանում եմ ձեզ ամենայն բարիք։
Բարձր պահեք դրված սանդղակը և հաղթե՛ք այս տարվա առաջնությունում։
Սա իմ վերջին պարն էր։
Աստված օրհնի բոլորիդ»։
©2021 Armenian Soccer