Վանաձորի «Լոռի» է տեղափոխվել կենտրոնական պաշտպան Հայկ Սարգսյանը։Այս մասին իրազեկում են վանաձորյան ակումբի լրատվական ծաառայունից:
22-ամյա ֆուտբոլիստը «Ուրարտուի» սան է։ Սարգսյանը խաղացել է նաեւ «Գանձասար-Կապանում», «Արարատում», Երևանի «Լոկոմոտիվում»։
Սարգսյանը հանդես է եկել Հայաստանի Մ17, Մ19 եւ Մ21 հավաքականներում՝ մասնակցելով 29 հանդիպման։
Ֆուտբոլիստի հետ կնքվել է 1+1 ֆորմատով պայմանագիր։
©2020 Armenian Soccer