Մ-19 տարեկանների ՀՀ հավաքականը փետրվարի 4-6-ը ուսումնամարզական հավաք է անցկացնում Երևանում ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-ակադեմիայում։ Նոր մարզչի`Ռազմիկ Գրիգորյանի գլխավորությամբ թիմը հավաքի վերջին օրը ընկերական խաղ անցկացրեց Վանձորի «Լոռիի» հետ։ Հանդիպումն ավարտվեց 3:1 հաշվով՝ հօգուտ վանաձորյան թիմի։ Մ-19 տարեկանների ՀՀ հավաքականի կազմում միակ գոլը 89-րդ րոպեին հեղինակեց «Ուրարտու-2»-ի կիսապաշտպան Ռուբեն Եսայանը։
Հավաքականի կազմում հանդիպմանը մասնակցեցին «Ուրարտուի» 5 ֆուտբոլիստներ։ Առաջին խաղակեսում խաղաժամանակ ստացան Ռոբերտ Բաղրամյանն ու Գևորգ Տարախչյանը, որը, ի դեպ, թիմի ավագն էր, իսկ երկրորդ կեսում խաղադաշտ դուրս եկան Ռուբեն Եսայանը, Էրիկ Սիմոնյանն ու Արթուր Մելիքյանը։
Հավելենք, որ այս հանդիպումով ավարտվեց թիմի եռօրյա հավաքը։
©2021 Armenian Soccer