Այսօր`մարտի 25-ին Երևանի ժամանակով ժամը 23:45-ին Վադուցի «Ռեյնպարկ» մարզադաշտում տեղի կունենա ՖԻՖԱ ԱԱ 2022-ի որակավորման փուլի խմբային մրցաշարի` J խմբի Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպումը:
Խաղին մասնակցելու նպատակով մրցավայր է մեկնել ՀՀ ազգային հավաքականի 27 ֆուտբոլիստ: ՀՖՖ լրատվական ծառայությունից իրազեկեցին, որ ՀՀընտրանու գլխավոր մարզիչ Խավիեր Կապառոսը քիչ առաջ ներկայացրել է խաղին մասնակցող ՀՀ հավաքականի հայտացուցակում ընդգրված 23 ֆուտբոլսիտների անունները:Ինչպես պարզվեց հանդիպմանը մասնակցելու վերջնական հայտացուցակում չեն ընդգրկվել հետևյալ 4 ֆուտբոլիստները`Հակոբ Հակոբյանը, Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատը, Վբեյմար Անգուլոն և Գևորգ Ղազարյանը:
©2021 Armenian Soccer