«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և թիմի կիսապաշտպան Պիտեր Զիլու Մուտումոսին երկկողմ համաձայնությամբ խզել են աշխատանքային պայմանագիրը։
Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը՝ միաժամանակ շնորհակալություն հայտնելով 23-ամյա ֆուտբոլիստին թիմի կազմում ունեցած ելույթների ու դրսևորած նվիրվածության համար և հաջողություն մաղթելով հետագա կարիերայում։
Մուտումոսին «Ուրարտու» էր տեղափոխվել 2019-ի ամռանը Կոնգոյի «Մոտեմա Պեմբե» ֆուտբոլային ակումբից։ Ֆուտբոլիստն «ՈՒրարտուի» կազմում մասնակցել է 27 պաշտոնական հանդիպման և 1 գոլի հեղինակ դարձել։
©2022 Armenian Soccer