Բելառուսի բարձրագույն խմբի առաջնության 2 –րդ շրջանի առաջին խաղերից մեկում անակնկալ արդյունք գրանցվեց: Ընթացիկ առաջնության հայտնություն դարձած Մինսկի «Էներգետիկ- ԲԳՈՒ»-ն արտագնա խաղում մրցեց ընթացիկ առաջնության առաջատար,երկրի 15-ակի չեմպիոն Բորիսովայի ԲԱՏԷ-ի հետ: Բելառուսի առաջնության մասնակից «հայկական» թիմը հերթական մարզական սխրանք գործեց: Այս խաղում 19–րդ րոպեին Մինսկի թիմը մնաց 10 հոգով , բայց արժանին պիտի մատուցելով նրանց խաղացողներին, նման ծանր պայմաններում խաղալով 70 րոպեից ավելի, կարողացան առաջատարից կարևոր հաղթանակ կորզել 1:0 հաշվով:
Ընդ որում 19–րդ րոպեին 2 –րդ դեղին քարտն էր ստացել ձեռքով խաղալու համար և խաղադաշտից հեռացվել էր «Էներգետիկ ԲԳՈՒ» -ի 20-ամյա կենտրոնական պաշտպան Ալեքսանդր Սվիրեպան:Իսկ նրա ձեռքով խաղալու համար նշանակված 11 մետրանոցը չէր կարողացել դիպուկ իրացնել ԲԱՏԷ-ի 32 –ամյա կիսապաշտպան Ստանիսլավ Դրագունը: Այս դրվագում հրաշալի գործեց 22-ամյա դարպասապահ Դենիս Սադովսկին: Հետևեց Մինսկի թիմի հակագրոհն ու տուգանայից կատարած հեռահար թնդանոթային շեշտակի հարվածով ԲԱՏԷ-ի դարպասը գրավեց 21 –ամյա ուզբեկ կիսպաշտպան Շահբոզ Ումարովը: Սա ասես սառ ցնցուղ լիներ ԲԱՏԷ-ի ֆուտբոլիստների համար: Նրանք դեռ չէին հասցրել ուշքի գալ կատարվածից , երբ քիչ անց նույն Ումարովովը 27-րդ րոպեին ևս մեկ տուգանայից կատարած վտնագավոր հարված կատարեց, ու անգամ ԲԱՏԷ-ին 2 –րդ գոլից փրկեց դարպասաձողը: Նկատենք, որ 26-րդ րոպեին «Էներգետիկ –ԲԳՈՒ» -ի գլխավոր մարզիչ Վլադիմիր Բելյավսկին 25 –ամյա հարձակվող Ժունիյոր Ատեմենի փոխարեն ասպարեզ հանեց ՀՀազգային հավաքականի թեկնածու, 22 –ամյա կիսպատշպան Հայկ Մուսխանյանին,ով մեծապես օգնեց իր թիմին պահպանելու հաղթական հաշիվը:
ԲԱՏԷ-ի խաղը փրկելու ջանքերն այս անգամ ապարդյուն անցան և հաջողությամբ չպսակվեցին: Այս հաղթանակից հետո «հայկական» թիմն անցկացրած 16 խաղից հետո իր ակտիվում գրանցած 29 միավորով բարձրացավ 2 –րդ հորիզոնական և հիմա միայն 1 միավորով է զիջում առաջատարին՝ ԲԱՏԷ-ին:
©2020 Armenian Soccer