«Արարատ» — «Ուրարտու» հանդիպման (2:0) հերոս Մորի Կոնեն հանդիպումից հետո կիսվել է իր տպավորություններով.
«Շատ կարևոր խաղ էր։ «Ուրարտուն» չեմպիոնության համար պայքարող թիմ է։ Շատ կարևոր էր հաղթանակով սկսել գարնանային հատվածը և այս հաղթանակը նոր խթան կհանդիսանա թիմի հաջողությունների համար։ Մեր նպատակն է լինել մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում, և մենք ամեն ինչ անելու ենք այդ տեղում լինելու համար։
Ինչ վերաբերվում է այս խաղում խփածս գոլերին, ապա դրանց համար ես շնորհակալ եմ իմ թիմակիցներին։ Գոլը թիմային աշխատանքի արդյունք է։ Մենք թիմային խաղ ենք ցույց տալիս, և ես որոշում կայացրեցի հարված կատարել նման դիրքից։ Շատ եմ աշխատում ինձ վրա և շատ ուրախ եմ, երբ հաջողվում է հաջողության հասնել։
Առաջնությունում վերջանական հաջողության հասնելու համար պետք է շարունակել աշխատել։ Ոչ մի վայրկյան պետք չէ կորցնել կենտրոնացվածությունը։ Այս մրցաշրջանում շատ են լավ թիմերը՝ «Արարատ-Արմենիան», «Ուրարտուն», «Նոան»․ բոլորն էլ պայքարում են բարձր տեղերի համար։ Այնպես որ, յուրաքանյուր խաղում պետք է գործենք զգոն և կենտրոնացված, և կտեսնենք, թե ինչ կստացվի արդյունքում։
©2021 Armenian Soccer