Նոյեմբերի 21-ին կայացած ՀՀ պրիմեր լիգայի առաջնության 12-րդ տուրի խաղում Մորի Կոնեի խփած գնդակն «Արարատի» 1200-րդ հոբելյանական գոլն էր Հայաստանի բարձրագույն խմբի առաջնություններում: Իվուրացի 25-ամյա հարձակվողն ,ով անցյալ տարի Շիրակի կազմում խփած 23 գոլով դարձել էր ՀՀ առաջնության լավագույն ռմբարկու ու լավագույն խաղացող:Նա ընթացիկ առաջնությունում «Արարատի» կազմում մասնակցել է 7 հանդիպման, խաղադաշտում եղել է 506րոպե և 3 գոլ է հեղինակել:
Ներկայացնում ենք «Արարատի» բոլոր հոբելյանական գոլերը`
100` Արմեն Շահգելդյան (18.09.1992թ)
200՝ Արմեն Շահգելդյան (14.09.1993թ)
300՝ Վահե Յաղմուրյան (19.08.1994թ)
400՝ Արթուր Քոչարյան (21.10.1995թ)
500՝ Արթուր Ս. Մինասյան (06.10.1997թ)
600՝ Կարեն Բարսեղյան (16.09.1999թ)
700՝ Արթուր Հ. Մինասյան (09.09.2001թ)
800՝ Գագիկ Սիմոնյան (16.06.2006թ)
900՝ Մարկոս Պիզելի (17.05.2008թ)
1000՝ Նորայր Գրիգորյան (31.08.2013թ)
1100՝ Դավիթ Մինասյան (06.08.2017թ)
1200՝ Մորի Կոնե (21.11.2020թ):
©2020 Armenian Soccer