Վանաձորի «Լոռի» է տեղափոխվել ռուս կենտրոնական պաշտպան Ալեքսանդր Ստեպանովը։Ինչպես հայտնում են վանաձորյան ակումբի լրատվական ծառայությունից, 24-ամյա ֆուտբոլիստը Մոսկվայի «Դինամոյի» սան է։ Հանդես է եկել մոսկովյան ակումբի երկրորդ թիմում, իսկ այնուհետեւ տեղափոխվել է Ռուսաստանի ֆուտբոլի ազգային լիգայում (ՖԱԼ) հանդես եկող «Վոլգար»։
Ռուսաստանի 2-րդ դիվիզիոնում Ստեպանովը հասցրել է մասնակցել 58 հանդիպման և խփել 3 գոլ։
Վանձորյան ակումբի նորեկը 10 հանդիպում է անցկացրել նաեւ ՖԱԼ-ում։
Ստեպանովի հետ կնքվել է 1+1 ֆորմատով պայմանագիր:
©2020 Armenian Soccer