ՀՀփոխչեմպիոն, և ՀՀգավաթակիր Երևանի «Նոայի» մամուլի բ-հարցազրույց է անցկացրել ակումբի նորեկ Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատի հետ:
Այստեղ «Նոայի» նորեկ, պաշտպան Մոնրոյ Արարատը խոսել է թիմ տեղափոխվելու, Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության, Ազգային հավաքականում անցկացրած խաղերի դրա հետ կապված հիշողությունների, հանդիսատեսի մասին…
-Բարի գալուստ Հայաստան: Ինչպե՞ս ստացվեց, որ հայտնվեցիր Հայաստանում, և հատկապես՝ «Նոա»-ում, թեև, որքանգիտենք, առաջարկներ ունեիր նաև այլ ակումբներից…
-Շնորհակալություն, շատ ուրախ եմ, որ այստեղ եմ: Ինձ հետ կապ հաստատեց «Նոայի» գործադիր տնօրեն Արթուր Սահակյանը, գործակալիս հետ բանակցեցին, և ահա՝ ես Երևանում եմ: Իսկ ինչու նախընտրեցի «Նոան» , դե որովհետև թիմը դարձել է Հայաստանի գավաթակիր, շատ հաջող մրցաշրջան է անցկացրել Բարձրագույն խմբի առաջնությունում, նվաճել արծաթե մեդալները… Նաև, ինձ համար սա շատ լավ տարբերակ էր՝ գալ Հայաստան, հանդես գալ այստեղ…
-Այսինք, կարող ենք ենթադրել, որ ցանկություն կար խաղալ Հայաստանում և հետևու՞մ էր Բարձրագույն խմբի առաջնությանը, ազգային հավաքականի խաղերին: Այդ առումով, ինչ ակնկալիքներ ունես նոր ակումբից:
-Անկեղծ ասած, հետևում էի միայն արդյունքներին , քանի որ ժամային տարբերության պատճառով շատ դժվար է դա անել Կոլումբիայից, դու արթնանում ես, իսկ Հայաստանում խաղերն արդեն ավարտվել են… Ակնկալիքների առումով, իհարկե, ցանկանում եմ բազում լավ տարիներ անցկացնել «Նոա»-ում և դառնալ Հայաստանի չեմպիոն, նաև սա կարևոր է այն առումով, որ հաջող հանդես գալու պարագայում կարող եմ գրավել Հայաստանի հավաքականի մարզչի ուշադրությունը և տեղ զբաղեցնել ազգային ընտրանու կազմում:
— Ի՞նչ հիշողություններ ունես ՀՀազգային հավաքականում անցկացրած երկու խաղերից:
-Իհարկե, շատ ուրախ էի, որ երկու տարի առաջ հրավեր ստացա Հայաստանի ազգային հավաքականից, անցկացրի երկու խաղ ընտրանու կազմում: Ինձ բոլորը լավ էին վերաբերվում, շատ հաճելի հուշեր ունեմ… Կարող եմ ասել, որ պրոֆեսիոնալ առումով էլ շատ աճեցի այդ ժամանակ, բնականաբար, հիմա երջանիկ կլինեմ նորից հանդես գալ հավաքականի կազմում…
-Իսկ ինչպե՞ս ազդեց քո վրա կորոնավիրուսի համավարկը, ի՞նչ ֆիզիկական պատրաստվածության մակարդի ես հիմա:
-Իրականում, Կոլումբիայում իրավիճակն էլ էր այդ առումով բավական ծանր, մարտից որևէ թիմի հետ չեմ մարզվել, անհատական մարզումներ եմ անցկացրել տանը: Իհարկե, առայժմ 100 տոկոսով պատրաստ չեմ, աշխատանք է պետք, հիմա հստակ ժամկետ չեմ ասի՝ արդյոք կհասցնեմ վերականգնվել մինչև Եվրոպայի լիգայի խաղերը, թե, նույնիսկ ավելի շուտ, բայց պետք է քայլ առ քայլ առաջ շարժվեմ ու հնարավորինս շուտ վերականգնեմ որակներս…
-Հայկական արմատներիդ մասին կպատմե՞ս, դա բոլորին հետաքրքրող հարց է, որն է քո
-Պապուս պապը ծնվել և մեծացել է Հայաստանում, ջարդից հետո ընտանիքով գաղթել էր Կոլումբիա, այնտեղ հանդիպել իր ապագա կնոջը, ամուսնացել ու հաստատվել, այդ պատճառով էլ ազգանվանս մեջ կա Արարատը…
-Եվ վերջում, ի՞նչ կցանկանայիր ասել քո և թիմի երկրպագուներին…
-Կրկին, շատ ուրախ եմ, որ միացել եմ «Նոային» նաև շնորհակալ եմ բոլոր երկրպագուներին, որոնք այս օրերին ինձ գրում էին սոցիալական ցանցերում: Թող վստահ լինեն, որ ամեն ինչ կանենք, որ այս տարի ևս «Նոայի» համար ամեն ինչ հաջող ընթանա և թիմը հասնի իր առջև դրված նպատակներին…
©2020 Armenian Soccer