Իտալիայի պրիմերայի առաջնությունում 5 –րդ տեղում ընթացող «Ռոմայի» գլխավոր տնօրեն Գվիդո Ֆիենգա բարձր է գնահատել ակումբի խաղացողների, գլխավոր մարզչի և մարզչական շտաբի կորոնավիրուսի համավարակի պայմաններում ակումբին օգնելու նպատակով մրցաշրջանի մնացած մասի աշխատավարձերից հրաժարվելու որոշումը: Այս մասին տեղեկանում են իտալական հայտնի ակումբի պաշտոնական կայքից՝ www.asroma.com –ից:
Ակումբի խաղացողները, «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան և նրա շտաբը կամավոր հրաժարվեցին այս մրցաշրջանի մնացած 4 ամսվա աշխատավարձերից,որպեսզի օգնեն ակումբին հաղթահարելու տնտեսական ճգնաժամն, որը ներառել է ողջ ֆուտբոլային աշխարհը կորոնավիրուսի բռնկման ժամանակներում:
Հիշեցնենք, որ «Ռոմայի» կազմում ելույթ է ունենում ՀՀ ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
©2020 Armenian Soccer