Իտալական Ա սերիայի 11-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալվեց «Ֆիորենտինային» և հաղթեց 4:3 հաշվով։
Հյուրերի վերջին, հաղթական գոլը խփեց հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն, այդպիսով բացելով իր գոլերի հաշիվն իտալական թիմում։
Կիսապաշտպանը հանդիպմանը մասնակցում էր մեկնարկային րոպեներից և խաղաց մինչև եզրափակիչ սուլիչը։
Այս հաղթանակից հետո «Ինտերը» 21 միավորով շարունակում է մնալ 7-րդ տեղում։
©2022 Armenian Soccer