Armenian Soccer
Armenian Soccer

Մխիթարյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի «Ռոմա» – «Յուվենթուս» հանդիպումը

ՀՀ  ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վնասվածքը, որի մասին ավելի վաղ հայտնել էինք,   թույլ չի տալու  նրան  մասնակցելու   Իտալիայի Ա սերիայի առաջանության  «Յուվենթուսի»հետ  հունվարի 12-ի  խաղին:
Calciomercato-ն տեղեկացնում է , որ 30-ամյա ֆուտբոլիստի ապաքինման ժամկետը դեռ անորոշ է:   ՀՀ ազգային հավաքականի ավագն ազդրն է վնասել «Տորինոյի»  հետ հունվարի 5 –ին    մրցավեճում (0:2):
Հիշեցնենք, որ Մխիթարյանն  անցած աշնանը ստացած ազդրի այլ վնասվածքի պատճառով բաց էր թողել ավելի քան 2 ամիս:

©2020 Armenian Soccer