Armenian Soccer
Armenian Soccer

Մխիթարյանը վերաջապես վերադարձել է խաղադաշտ և օգնել է «Ռոմային» հաղթանակ տոնել

Իտալիայի Ա սերիայի առաջնության 30-րդ տուրում «Ռոման» Հռոմում ապրիլի 11-ին հյուրընկալել էր «Բոլոնիային» և հաղթեց 1:0 հաշվով: Հռոմեացիների այս հաղթանակում իր ներդրումն ունեցավ վնասվածքի պատճառով տևական ընդմիջումից հետո խաղադաշտ վերադարձած ՀՀ ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Նա 68-րդ րոպեին փոխարինեց իսպանացի 33-ամյա հարձակվող Պեդրոյին: «Ռոմային» 44-րդ րոպեին հաշվի մեջ առաջ էր մղել 24-ամյա իսպանացի հարձակվող Բորխա Մայորալը: Վերջինս 84-րդ րոպեին փոխարինել էր 31-ամյա արգենտինացի Խավիեր Պաստորեն: Մոտ 1 ամիս առաջ` մարտի12-ին Հռոմում ԵԼ-ի խաղարկության Դոնեցկի «Շախտյորի» հետ խաղում (3:0) 35-րդ րոպեին վնասվածք ստացած Մխիթարյանն այս անգամ խաղադաշտում անցկացրեց 28 րոպե և օգնեց իր թիմին պահպանելու հաղթական հաշիվը:

©2021 Armenian Soccer