«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով ստիպված կլինի մի քանի շաբաթով լքել խաղադաշտը։ Այս մասին հայտնում է Calciomercato-ն:
Ըստ իտալական պարբերականի` ֆուտբոլիստը մկանների հետ կապված խնդիր է ունեցել օրեր առաջ կայացած «Լեսթերի» հետ խաղում, որի պատճառով էլ փոխարինվել էր:
Նշվում է, որ հայ ֆուտբոլիստը խաղադաշտ կվերադառնա հավանաբար ամսվա վերջին։
Այսպիսով, Մխիթարյանը ստիպված կլինի բաց թողնել ինչպես Ա Սերիայի առաջիկա հանդիպումներն, այնպես էլ Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության կիսաեզրափակչի «Լեսթերի» հետ պատասխան հանդիպումը:
Հիշեցնենք, որ առաջին խաղն ավարտվել է ոչ-ոքի` 1:1 հաշվով:
Պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 5-ին։
©2022 Armenian Soccer