Armenian Soccer
Armenian Soccer

Մխիթարյանը կարող է կարիերան շարունակել իտալական մեկ այլ ակումբում

Henrikh Mkhitaryan

Իտալական «Լացիոն» հետաքրքրված է «Ռոմայի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով։

Tuttomercato պարբերականի հավաստմամբ` ֆուտբոլիստով հետաքրքրվում է անձամբ «Լացիոյի» նախագահ Կլաուդիո Լոտիտոն։

 

33-ամյա կիսապաշտպանի` «Ռոմայի» հետ պայմանագիրը նախատեսված է մինչև այս հունիս։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մխիթարյանը պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը «Գայլերի» հետ։

 

Հայաստանի հավաքականի նախկին ավագն այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 41 հանդիպում, դարձել 4 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ:

 

©2022 Armenian Soccer