Մարտի 29-ին Villa Stuart կլինիկայում վնասվածք ստանալուց հետո 2-րդ անգամ բուզննում անցավ ՀՀազգային հավաքականի ավագ, իտալական Ռոմայի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Սրունքի վնասվածքից հետո գնահատվեց նրա ապաքինման առաջընթացը:Իտալական լրատվամիջոցների իրազեկմամբ Ռոմայի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան գտնում է, որ Մխիթարյանը ապրիլի 8-ին կկարողանա մասնակցել Ամստերդմաում տեղի ունենալքի ԵԼ-ի քառորդ եզրափակչի Այաքսի հետ 1-ին հանդիպմանը:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը վնասվածք էր ստացել մարտի 6-ին ԵԼ 1/8 եզրափակչի՝ «Ռոմայի» Դոնեցկի «Շախտյորի» հետ առաջին խաղում: Վնասվածքի պատճառով նա չկարողացավ միանալ հավաքականին ու չի մասնակցելու ընտրանու մարտին անցկացնելիք 3 հանդիումներին:
©2021 Armenian Soccer