Armenian Soccer
Armenian Soccer

Մխիթարյանը՝ «Ռոմա»-«Ատալանտա» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ

Henrikh Mhitaryan

Իտալիայի A Serie-ի 28-րդ տուրում Հենրիխ Մխիթարյանի «Ռոման» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթեց «Ատալանտային»։ Հանդիպման միակ գոլն առաջին կեսում խփեց Թեմի Աբրահամը։

Հայաստանի ազգային հավաքականի արդեն նախկին ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում էր և հեռացվեց խաղադաշտից հանդիպման հիմնական ժամանակին ավելացված 6-րդ րոպեին՝ ստանալով 2-րդ դեղին քարտը։

Մխիթարյանն 1-ին դեղին քարտը ստացել էր 66-րդ րոպեին։

Նշենք, որ չնայած հեռացմանը՝ Մխիթարյանը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

©2022 Armenian Soccer