Armenian Soccer
Armenian Soccer

Մխիթարյանը՝ նոր մրցաշրջանում «Ռոմայի» 1-ին գոլի հեղինակ

Նախօրեին մեկնարկեց իտալական Ա-սերիայի 2021/22 առաջնությունը:

Մեկնարկային տուրում Հենրիխ Մխիթարյանի «Ռոման» «Օլիմպիկոյում» ընդունում էր «Ֆիորենտինային»: Հանդիպումն ավարտվեց 3:1 հաշվով ՝ հօգուտ ժոզե Մոուրինյուի թիմի:

Խաղի արդեն 17-րդ րոպեին հյուրերը մնացին 10 հոգով՝ դարպասապահի՝ վերջին հույսի խախտման համար հեռացումից հետո: Դրանից րոպեներ անց՝ հանդիպման 26-րդ րոպեին, Ա Սերիայի նոր մրցաշրջանում«Ռոմայի» առաջին գոլը խփեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Ի դեպ, գոլը մրցավարի կողմից գրանցվեց միայն VAR-ի կիրառումից հետո. փոխանցման պահին Մխիթարյանը խաղից դուրս վիճակում չէր:

52-րդ րոպեին երկրորդ դեղին քարտ համար հեռացվեց «Ռոմայի» իտալացի կիսապաշտպան Նիկոլո Ձանյոլոն։

Դա, սակայն, չխանգարեց «Ռոմային» հաղթանակ գրանցել:

Henrikh Mkihtaryan

Նշենք նաև, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը հետաքրքիր ցուցանիշ է գրանցել Ա Սերիայում. Մխիթարյանը Իտալիայի առաջնությունում գոլի հեղինակ է դարձել 5-րդ անընդմեջ խաղում: «Ֆիորենտինայից» բաց ֆուտբոլիստը գոլերի հեղինակ է դարձել նախորդ առաջնության վերջին 4 տուրերի՝ «Կրոտոնեի», «Ինտերի», «Լացիոյի» ու «Սպեցիայի» հետ խաղերում:

Իտալիայի Ա-սերիա, առաջին տուր

«Ռոմա» — «Ֆիորենտինա»՝ 3։1

Գոլերը՝ Հենրիխ Մխիթարյան (26), Ժորդան Վերետու (64, 80) — Նիկոլա Միլենկովիչ (60)

Հեռացումներ՝ Բարտլոմեյ Դրոնգովսկի (17), Նիկոլո Ձանյոլո (52)

 

©2021 Armenian Soccer