Նախօրեին մեկնարկեց իտալական Ա-սերիայի 2021/22 առաջնությունը:
Մեկնարկային տուրում Հենրիխ Մխիթարյանի «Ռոման» «Օլիմպիկոյում» ընդունում էր «Ֆիորենտինային»: Հանդիպումն ավարտվեց 3:1 հաշվով ՝ հօգուտ ժոզե Մոուրինյուի թիմի:
Խաղի արդեն 17-րդ րոպեին հյուրերը մնացին 10 հոգով՝ դարպասապահի՝ վերջին հույսի խախտման համար հեռացումից հետո: Դրանից րոպեներ անց՝ հանդիպման 26-րդ րոպեին, Ա Սերիայի նոր մրցաշրջանում«Ռոմայի» առաջին գոլը խփեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Ի դեպ, գոլը մրցավարի կողմից գրանցվեց միայն VAR-ի կիրառումից հետո. փոխանցման պահին Մխիթարյանը խաղից դուրս վիճակում չէր:
52-րդ րոպեին երկրորդ դեղին քարտ համար հեռացվեց «Ռոմայի» իտալացի կիսապաշտպան Նիկոլո Ձանյոլոն։
Դա, սակայն, չխանգարեց «Ռոմային» հաղթանակ գրանցել:
Նշենք նաև, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը հետաքրքիր ցուցանիշ է գրանցել Ա Սերիայում. Մխիթարյանը Իտալիայի առաջնությունում գոլի հեղինակ է դարձել 5-րդ անընդմեջ խաղում: «Ֆիորենտինայից» բաց ֆուտբոլիստը գոլերի հեղինակ է դարձել նախորդ առաջնության վերջին 4 տուրերի՝ «Կրոտոնեի», «Ինտերի», «Լացիոյի» ու «Սպեցիայի» հետ խաղերում:
Իտալիայի Ա-սերիա, առաջին տուր
«Ռոմա» — «Ֆիորենտինա»՝ 3։1
Գոլերը՝ Հենրիխ Մխիթարյան (26), Ժորդան Վերետու (64, 80) — Նիկոլա Միլենկովիչ (60)
Հեռացումներ՝ Բարտլոմեյ Դրոնգովսկի (17), Նիկոլո Ձանյոլո (52)
©2021 Armenian Soccer