Armenian Soccer
Armenian Soccer

Մխիթարյանը՝ գոլի ու գոլային փոխանցման հեղինակ

Henrikh Mkhitaryan

 

Իտալիայի Ա-Սերիայի 7-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ ընդունեց «Էմպոլիին»:  Ժոզե Մոուրինյոյի սաները հաղթանակ տարան 2-0 հաշվով։

Հանդիպման հաշիվն առաջին խաղակեսի ավարտից 3 րոպե առաջ բացեց Լորենցո Պելեգրինին՝ Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո։ Իսկ արդեն 2-րդ խաղակեսի մեկնարկից 3 րոպե անց հենց Մխիթարյանը գրավեց դարպասը՝ 2:0:

Միջազգային դադարից առաջ «Ռոման» 15 միավորով 4-րդն է ու 6 միավոր է զիջում առաջատար «Նապոլիին»:

 

©2021 Armenian Soccer