Armenian Soccer
Armenian Soccer

Միրանյան. «Այս պահին մտածում ենք մարզավիճակ հավաքելու մասին»

Miranyan

 

«Ուրարտուն» վերադարձել է արձակուրդից ու պատրաստվում է առաջնության գարնանային հատվածին։ Մարզումները վերսկսելու, թիմի մարզավիճակի ու նրա առջև դրված խնդիրների մասին «Ուրարտուի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում պատմել է թիմի հարձակվող Արթուր Միրանյանը։

Մարզումների մասին

Ամանորյա տոներն անցկացրինք մեր ընտանիքների հետ, մի փոքր հանգստացանք ու հիմա բարձր տրամադրությամբ վերադարձել ենք մարզումներին։ Նախապատրաստվում ենք առաջիկա խաղերին և արդեն առաջնության մյուս հատվածին։

Մարզավիճակի մասին

Վնասվածքիս պատճառով բավական երկար ժամանակ բացակայել եմ առաջնության մեկնարկից սկսած, վերադարձա նախորդ տարվա վերջնամասում, բայց հասցրի 2-3 հանդիպման մասնակցել, ինձ լավ եմ զգում։ Լավ է, որ մարզումները վերսկսվել են, պետք է բարելավենք մեր մարզավիճակը մինչ առաջնության մեկնարկը, ինչի համար շատ կարևոր է նաև հավաքը ճիշտ ու արդյունավետ անցկացնելը։

Երիտասարդ ֆուտբոլիստների հետ համագործակցության մասին

Մարզումներին մեզ հաճախ միանում են նաև ակումբի երիտասարդ ֆուտբոլիստները, կարծում եմ՝ եթե նրանք գլխավոր թիմում են, ուրեմն արժանի են դրան։ Որևէ խնդիր համագործակցության առումով չունենք, պարզապես դեռ ժամանակ է հարկավոր, որպեսզի նրանք ընտելանան թիմին ու կարողանան իրենց լավագույն կողմերը դրսևորել։

Թիմի առջև դրված առաջադրանքի մասին

Այս պահին մտածում ենք լավ մարզվելու, մարզավիճակ հավաքելու մասին, պետք է լավ պատրաստվենք, քանի որ կարևոր հանդիպումներ են մեզ սպասվում ինչպես առաջնությունում, այնպես էլ գավաթում։

 

©2022 Armenian Soccer