Հարձակվող Արթուր Միրանյանը հեռացել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբից, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
26-ամյա ֆուտբոլիստի` ակումբի հետ աշխատանքային պայմանագրի ժամկետն ավարտվել է, և կողմերը փոխադարձ համաձայնությամբ որոշել են չերկարաձգել այն։
Հիշեցնենք, որ Միրանյանը «Ուրարտու» էր տեղափոխվել 2021 թվականի ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Այս ընթացքում հարձակվողը թիմի կազմում մասնակցել է 28 հանդիպման և դարձել 14 գոլի հեղինակ։
Երևանյան թիմը շնորհակալություն է հայտնել Արթուր Միրանյանին ունեցած ելույթների ու նվիրված աշխատանքի համար և մաղթել հաջողություն հետագա կարիերայում։
©2022 Armenian Soccer