Armenian Soccer
Armenian Soccer

Միշել Տեր-Զաքարյանի «Մոնտպելյեն» շարունակում է հաղթել ու մրցաշարային աղյուսակում առաջադիմել

Ֆրանսիայի բարձրագույն խմբի`լիգա 1-ի     ընթացիկ  առաջնությունում անհաջողությունների շարքը ընդհատելուց հետո  Միշել Տեր-Զաքարյան  ղեկավարությամբ  հանդես  եկող  «Մոնտպիլյեն»   շարունակում է   վերելքով   ելույթ ունենալ: 26-րդ տուրի շրջանակում հայ  մասնագետի  թիմը սեփական հարկի տակ մրցեց «Ռենի հետ, և հաղթելով 2:1 հաշվով   մրցաշարային   աղկուսակում  կրկին առաջադիմեց: «Մոնտպելյեն»   շատ արագ  առաջ  անցավ հաշիվ մեջ 2 գնդակի առավելություն ստացավ: 27-րդ րոպեին արդեն հաղթում էր 2:0 հաշվով:Դուբլի հեղինակ էր դարձել  Ստեպի   Մավիդիդին: Տեր-Զաքարյանի  ղեկավարած  թիմը  կարող էր զարգացնել    իր հաջողությունը, սակայն 52 –րդ  րոպեին   նրասաներից  Թեջի Սավանիերը չկարողացավ իրացնել մրցակցի դարպասին նշանակված 11 մետրանոց հարվածը: Դեռ ավելին,  78-րդ  րոպեին հյուրերը  կրճատեցին հաշվի մեջ եղած տարբերությունը:Սակայն ավելին անել նրանց չհաջողվեց:  2:1հաշվով  հաղթելով «Մոնտպելյե»ն   իր ակտիվում գրանցած 38 միավորով  բարձրացավ 7-րդ  հորիզոնական, ու  հիմա 5-7-րդ  տեղերն  է     կիսում «Մարսելի ու «Ռենի» հետ:

©2021 Armenian Soccer